Ա. Լոպուխին
«Եկել է հարձակվելու քեզ վրա, երկրի՛ բնակիչ, ժամանակը գալիս է, մոտենում է խռովությա՛ն օրը, և ոչ թե՝ ցնծության աղաղակների՝ սարերի վրա»։ [7] (Սինոդական թարգ․)
«Հարձակվելու» - եբրայեցերենում՝ «ցեֆիռա», մի բառ, որը այս հատվածից և 10-րդ համարից բացի հանդիպում է միայն Եսայու 28։5-րդ համարում, որում այս բառը ամենքի կողմից թարգմանվում է «պսակ»։ Բայց այստեղ այդ իմաստով չի գործածվում, ինչը տարբեր մեկնիչների հնարավորություն է տալիս այստեղ առաջարկելու տարատեսակ իմաստներ, որոնցից ամենահավանականը «հարձակվել» իմաստն է կամ, ըստ արաբական նմանատիպ «ժայռ» բառարմատի հետ ազգակցության՝ «ճակատագիր» նշանակությունը։ Հունարենն ավելի մոտ է եբրայեցերեն բառին՝ plukh, սլավոներենում՝ «խճճում», այսինքն՝ պետք է լինի «աղետների խճճվածք»։
«Երկրի բնակիչ»-ը նա է, ով խաղաղաբար մնում է Հրեաստանում։
«Ժամանակը գալիս է» - ասել է թե՝ «գալիս է մեղքերի հատուցման ժամանակը» (Թարգում):
«Խռովությա՛ն օրը, և ոչ թե՝ ցնծության աղաղակների՝ սարերի վրա» - Այստեղից ենթադրվում է, որ բարձունքներում տոնակատարություններ պիտի տեղի ունենային։ Ասել է թե՝ չի լինելու կենսական աղմուկ և ուրախալի, բայց նաև ծանրագին ծնունդ (հմմտ․ Ես․ 26։17, հառաչանք ծննդաբերության ժամանակ»)։ «Սար» բառը՝ եբրայեցերեն՝ «գար», Յոթանասնից թարգմանությունը փոխադրել է որպես մեկ արտահայտություն նախորդող «գեդ» բառի հետ, և ստացվել է «ծննդաբերական ցավեր»:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ահա տագնապն է համակել քեզ, դու որ բնակուել ես այդ երկրում: Հասել է ժամանակը, մօտեցել՝ օրը, սակայն ոչ իրարանցումով, ոչ երկունքով:
(Արարատ թարգ․) Պատուհասը դեպի քեզ է գալիս, ո՛վ երկրի բնակիչ, ժամանակը եկել է, մոտ է խռովության օրը և ոչ թե ցնծության աղաղակ՝ սարերի վրա։
(Գրաբար) Ահաւադիկ հասեալ է զըմբա՛ղ ‘ի վերայ քո, որ բնակեալդ էք յերկրիդ. հասեալ է ժամանակ, մերձեցաւ օր՝ և ո՛չ աղմկաւ և ո՛չ երկամբք։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: