Եզեկիելի մարգարեության մեկնություն 7։9

Ա. Լոպուխին

«Եվ Իմ աչքը քեզ չպիտի խնայի, և ոչ էլ պիտի ողորմեմ։ Քեզ պիտի հատուցեմ քո ճանապարհների համեմատ, և քո պղծությունները քեզ հետ պիտի լինեն, ու կիմանաք, որ Ես եմ պատժող Տերը»։ [9] (Սինոդական թարգ․)
   
   9-րդ համարը կրկնում է 4-րդ համարի արտահայտությունները․ ավելացված է միայն «պատժող» բառը։ Ասել է թե՝ այստեղ նույնպես կրկնաբանություն է, սակայն ոչ առանց մտքի հետագա զարգացման (ինչպես 8-րդ համարի պարագայում էր՝ 3-րդ համարի հետ հարաբերակցության համատեքստում)։ Եզեկիելի մարգարեությունը, 2-րդ գլխի 5-րդ համարի համաձայն, անմիջականորեն հետապնդում է միայն ա՛յն նպատակը, որ գալիք աղետի ժամանակ մարդիկ ճանաչեն Աստծո պատժող ձեռքը (հմմտ․ Եզեկ․ 25:7)։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Աչքս չի խնայելու քեզ, ոչ էլ ողորմելու եմ, որովհետեւ ըստ քո բռնած ճանապարհի հատուցել եմ տալու քեզ, ու քո գարշելի գործերը երեւալու են քո մէջ: Պէտք է իմանաս, որ ես եմ Տէրը, որ հարուածում եմ քեզ:
(Արարատ թարգ․) Եվ իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, քո ճանապարհների համեմատ պիտի պատժեմ քեզ և քո մեջ եղող պիղծ կուռքերի համար, ու պիտի իմանաք, որ ես եմ Տերը, որ հարվածում է։
(Գրաբար) Եւ մի՛ խնայեսցէ ակն իմ ‘ի քեզ, և ո՛չ ևս ողորմեցայց. զի ըստ ճանապարհաց քոց հատուցից քեզ, և գարշելիքդ քո՝ ‘ի միջի քում եղիցին. և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր որ հարկանեմ զքեզ։