Ա․ Լոպուխին
12-13․ Այն ժամանակ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր Եգիպտոսի երկրի վրա, և թող մորեխներ ելնեն և ուտեն Եգիպտոսի երկրի ամբողջ բուսականությունը՝ այն ամենը, ինչ մնացել է կարկտից հետո»: [12] Եվ Մովսեսն իր գավազանը մեկնեց Եգիպտոսի երկրի վրա, և Տերն այդ ամբողջ օրն ու ամբողջ ցերեկը արևելյան քամի բարձրացրեց երկրի վրա: Երբ առավոտ եղավ, արևելյան քամին մորեխներ բերեց։ (Սինոդական թարգ․)
Մովսեսի ու Ահարոնի վտարումը որպես արհամարհական վերաբերմունք՝ ուղղված նախ նրանց՝ Աստծո դեսպանների, և նրանց հետ նաև հենց Իր՝ Աստծո դեմ, առաջ բերեց աստվածային գործողությամբ կատարվող մի նոր դատաստան ընդդեմ Եգիպտոսի, որն էր՝ արևելյան քամու «կողմից» (եբր․ «руах кадим») մորեխների տեղատարափը, և քանի որ խոսքն այն քամու մասին է, որը Կարմիր ծովի հակառակ կողմից այն տեղափոխել էր այս ափ, ուստի այդ քամին կոչվում է արևմտյան (եբր․ «руах йам», Ելք 10:19): Ըստ ճանապարհորդների՝ մորեխը Եգիպտոս է ներթափանցում Լիբանանյան անապատի հարավ-արևտյան քամու միջոցով, ուստի արևելյան քամու վերաբերյալ եբրայական տեքստի դիտարկումն ուղղակիորեն համարվում է սխալ, որը տեղի է ունեցել Ելից գրքի հեղինակի՝ Եգիպտոսի բնությանը անծանոթ լինելու պատճառով: Իմիջիայլոց, նման տեսակետ հայտնել են նաև Յոթանասնիցի թարգմանիչները՝ իրենց տեքստի մեջ շարադրելով՝ «հարավային քամի» (հուն. “ὁ ἄνεμος ὁ νότος”): Սակայն բնօրինակի ընթերցումը չի հակադրվում փաստացի տվյալների հետ: Մի շարք անձանց, օրինակ՝ Դենոնայի, Էբերսի և այլոց վկայության համաձայն՝ մորեխները Եգիպտոս էին գալիս նաև արևելքից: Նույնը պնդում է նաև Բաումգարտենը, որը արևելյան կողմից մորեխների՝ Եգիպտոսի համար ոչ սովորական հայտնվելը ամենակարող Յահվեի ձեռքի գործն էր համարում՝ Ամենակալի ամենազորությունը տարածելով նաև Եգիպտոսի սահմաններից դուրս:
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Մովսէսը ձեռքը մեկնեց դէպի երկինք, եւ Տէրը մի ամբողջ ցերեկ ու գիշեր հարաւային հողմ բարձրացրեց երկրի վրայ: Երբ առաւօտ եղաւ, հարաւային հողմն առաւ մորեխն
(Արարատ թարգ․) Մովսեսը մեկնեց իր գավազանը Եգիպտոսի երկրի վրա, և Տերն այդ ամբողջ օրն ու ամբողջ ցերեկը արևելյան հողմ բարձրացրեց երկրի վրա: Եվ երբ առավոտ եղավ, արևելյան հողմը մորեխներ բերեց:
(Գրաբար) Եւ ամբարձ Մովսէս զձեռն իւր յերկինս. եւ ած Տէր հողմ հարաւոյ յերկիր զտիւն ամենայն եւ զգիշերն ամենայն: Իբրեւ առաւաւտ եղեւ, եւ հողմ հարաւոյ առ զմարախն,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: