Ա․ Լոպուխին
16-17․ Եվ փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծո և ձեր դեմ: [16] Արդ, ներեցե՛ք իմ այս հանցանքը ևս և աղաչեցե՛ք ձեր Տեր Աստծուն, որ ինձանից հեռացնի այս մահաբեր աղետը»: (Սինոդական թարգ․)
Փարավոնը աղոթելու խնդրանք է ուղղում՝ ելնելով ինչպես իր սեփական, այնպես էլ իրենց աստվածների անզորությունից, որոնք իրենց հովանավորության տակ եղող (այդպես էին կարծում եգիպտացիները) այգիներն ու դաշտերը ի զորու չէին պաշտպանել մորեխներից:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Փարաւոնն շտապ կանչեց Մովսէսին ու Ահարոնին եւ ասաց. «Ես մեղք գործեցի ձեր տէր Աստծու եւ ձեր դէմ:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնն իսկույն կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց. «Մեղանչեցի ձեր Տեր Աստծո և ձեր դեմ:
(Գրաբար) Եւ փութացաւ փարաւոն կոչել զՄովսէս եւ զԱհարոն եւ ասէ. Մեղայ առաջի Տեառն Աստուծոյ ձերոյ եւ ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: