Ելից գրքի մեկնություն 12։21

Ա․ Լոպուխին

Եվ Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին ու ասաց նրանց. «Ընտրե՛ք և ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մի գա՛ռ առեք և մորթե՛ք զատկի համար: (Սինոդական թարգ․)[21]
   

   Ելք 12:3-րդ համարի հրահանգի նման Մովսեսը ժողովրդին հայտարարում է Զատկի մասին օրենքը: Աստծո կամքը հռչակելիս նա որոշ հավելումներ է կատարում:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ մորթեցէ՛ք զատկի համար:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր ծերերին ու ասաց նրանց. «Ընտրե՛ք և ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար գառ առե՛ք, և մորթե՛ք զատիկը:
(Գրաբար) Եւ կոչեաց Մովսէս զամենայն ծերակոյտ որդւոցն Իսրայէլի. եւ ասէ ցնոսա. Երթայք առէք ձեզ ոչխար ըստ ազգս ձեր, եւ զենջիք ի զատիկ: