Ա․ Լոպուխին
24-29. Եվ այս բանը՝ որպես օրենք, հավիտյան կպահեք ձեր և ձեր որդիների համար: [24] Եվ եթե մտնեք այն երկիրը, որ Տերը, ինչպես որ խոստացել է, տալու է ձեզ, կկատարեք այդ ծեսը: Եվ երբ ձեր երեխաները հարցնեն ձեզ, թե՝ «Ի՞նչ է այս ծեսը», Նրանց կասեք, որ սա զատկի զոհն է Տիրոջ համար, երբ Եգիպտոսում խնայեց Իսրայելի որդիների տները, մինչ հարվածում էր եգիպտացիներին, և մեր տները փրկեց»: Եվ ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց: Եվ Իսրայելի որդիները գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին: Եվ կեսգիշերին Տերը կոտորեց Եգիպտոսի երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին: (Սինոդական թարգ․)
Խոսքը նիսսան 14-ից 15-ն ընկած կեսգիշերի մասին է: 11-րդ գլխի 5-րդ համարում կոտորածի ծավալները ցույց տալու համար մեկ այլ ձևակերպում էր օգտագործվել՝ «փարավոնի անդրանիկից սկսած մինչև երկանքի մոտ աշխատող աղախնի անդրանիկը» (Ելք 11:5): Թե՛ այս, թե՛ մյուս ձևակերպումից հստակ է, որ խոսքը ժողովրդի բոլոր առաջնեկների կոտորածի մասին՝ թե՛ ամենավերին, թե՛ ամենաստորին դասերին պատկանողների: Հասարակության ամենացածր դասը մատնանշելու համար գերի ստրուկը նույնքան հաջող օրինակ կարող է լինել, որքան երկանքով հաց մանրացնող աղախինը:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար:
(Արարատ թարգ․) Եվ այս բանը՝ որպես օրենք, հավիտյան կպահեք քեզ ու քո որդիների համար:
(Գրաբար) Եւ պահեսջիք զբանս զայս` աւրէն յաւիտենական քեզ եւ որդւոց քոց, մինչչեւ ցյաւիտեան:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: