Ելից գրքի մեկնություն 13։17

Ա. Լոպուխին

Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, Աստված նրանց փղշտացիների երկրով չառաջնորդեց, թեև այն մոտ էր, որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը պատերազմ տեսնի, զղջա ու Եգիպտոս վերադառնա»: (Սինոդական թարգ․)[17]
   
   Տևական ստրկությունից թուլացած, եգիպտացիների հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող ռազմատենչ փղշտացիներին դիմագրավելուն անպատրաստ հրեաներն ի զորու չէին մարտնչել նրանց դեմ, ուստի եգիպտական ստրկության ծանրությունը, այսինքն՝ նույնիսկ Եգիպտոս վերադարձն ավելի նախընտրելի կարող էին համարել, քան պատերազմի սարսափները: Այդ իսկ պատճառով էլ Տերը նրանց Քանանի երկիր չառաջնորդեց հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ փղշտացների երկրի սահմանների երկայնքով։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, Աստուած նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած մտածեց, թէ ժողովուրդը պատերազմի բռնուելով՝ գուցէ վախենայ ու Եգիպտոս վերադառնայ:
(Արարատ թարգ․) Եվ երբ փարավոնն արձակեց ժողովրդին, այնժամ Աստված նրանց չտարավ փղշտացիների երկրի ճանապարհով, թեև այն մոտ էր, որովհետև Աստված ասաց. «Միգուցե ժողովուրդը պատերազմ տեսնի, զղջա ու Եգիպտոս վերադառնա»:
(Գրաբար) Եւ իբրեւ արձակեաց փարաւոն զժողովուրդն. ոչ առաջնորդեաց նոցա Աստուած ընդ երկիրն Փղշտացւոց, ընդ կարճոյ ճանապարհն. քանզի ասաց Աստուած, թէ Գուցէ զանգիտիցէ ժողովուրդն` յորժամ տեսանիցէ զպատերազմն, եւ դառնայցէ յԵգիպտոս: