Ելից գրքի մեկնություն 15։17

Ա. Լոպուխին

Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց Քո ժառանգության լեռան վրա, Քո պատրաստած բնակավայրում, որ սրբություն ես դարձրել, Տե՛ր: Տե՛ր, Քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ: (Սինոդական թարգ․)[17]
   
   Սակայն նույնիսկ այս պայմաններում հրեաների մուտքն ու Քանանում բնակվելը կախված է Աստծուց (Բ Օր. 31:1-6): Այս պատճառով էլ Նրան աղաչում են ավարտին հասցնել այդ գործը: «Քո ժառանգության լեռը» Քանանի լեռնային երկիրն է (Սաղմ. 67:16-17, Ես. 5:1)՝ Տիրոջ ժառանգությունն է (Երեմ. 2:7) և, որպես Նրա բնակության վայր, սուրբ է՝ սրբատեղի (Սաղմ. 77:54):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լերան վրայ, որ ժառանգութիւնն է քո, քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել, Տէ՛ր: Տէ՛ր, քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ:
(Արարատ թարգ․) Դու կբերես նրանց, կտնկես նրանց Քո ժառանգության լեռան վրա, Այն վայրում, որ Քո բնակության համար շինեցիր, ո՛վ Տեր, Այն սրբարանում, Տե՛ր, որ Քո ձեռքերը շինեցին:
(Գրաբար) Տարեալ տնկեսցես զնոսա ի լեառն ժառանգութեան քոյ, ի պատրաստութիւն բնակութեան քոյ: Զոր արարեր Տէր սրբութիւն. Տէր զոր պատրաստեցին ձեռք քո.