Ա. Լոպուխին
19-21․ Երբ փարավոնի հեծելազորն իր կառքերով ու հեծյալներով ծով մտավ, Տերը նրա վրա թափեց ծովի ջրերը, իսկ Իսրայելի որդիները ծովի միջով գնացին ցամաքի վրայով: [19] Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով: Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի Նա փառքով է փառավորված. Նա երիվարներն ու հեծյալներին ծովը թափեց»: (Սինոդական թարգ․)
Ինչպես երևում է առաջին համարից՝ երգը կատարում էին տղամարդիկ. դրա ավարտից հետո պատմվեց ազատագրման պատմությունը (Ելք 15:19), ապա որպես եզրափակում կանանց խումբը Մարիամի գլխավորությամբ կատարեց երգի առաջին տունը:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները յատակը բացուած ծովի միջով անցան գնացին:
(Արարատ թարգ․) Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով և հեծյալներով ծովը մտան, ու Տերը ծովի ջրերով ծածկեց նրանց, բայց Իսրայելի որդիները ծովի միջով գնացին ցամաքի վրայով»:
(Գրաբար) Զի մտին երիվարք փարաւոնի կառաւք եւ հեծելովք նորա ի ծով. եւ ած ի վերայ նոցա Տէր զջուրս ծովուն. եւ որդիքն Իսրայէլի գնացին ընդ ցամաք ի մէջ ծովուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: