Ա․ Լոպուխին
26-27. Եթե մեկը հարվածի իր ստրուկի կամ իր աղախնու աչքին ու կուրացնի նրան, ապա իր կուրացրած աչքի դիմաց նրանց ազատ թող արձակի: [26] Եվ եթե ջարդի իր ստրուկի կամ իր ստրկուհու ատամը, ապա իր ջարդած ատամի համար նրանց թող ազատ արձակի: (Սինոդական թարգ․)
Համընդհանուր կանոնը, որը սահմանում է պատճառած վնասի դիմաց փոխհատուցվող պատժի չափը, չի կիրառվում ստրուկների պարագայում, բայց այդ կանոնի փոփոխությունը սահմանափակում է տիրոջ կողմից կամայականություններն ու դաժան վերաբերմունքը:
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Եթէ մէկը հարուածի իր ստրկի կամ իր ստրկուհու աչքին ու կուրացնի նրան, ապա իր կուրացրած աչքի համար նրանց ազատ թող արձակի:
(Արարատ թարգ․) Եվ եթե մեկը հարվածի իր ծառայի կամ իր աղախնու աչքին ու կուրացնի նրան, ապա նրա աչքի դիմաց թող ազատ արձակի:
(Գրաբար) Իսկ եթէ հարցէ ոք զակն ծառայի իւրոյ, կամ զակն աղախնոյ իւրոյ, եւ կուրացուսցէ, արձակեսցէ զնոսա ազատս փոխանակ ական նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: