Ելից գրքի մեկնություն 22։1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Եթե մեկը եզ կամ ոչխար գողանա, մորթի կամ վաճառի այն, ապա մեկ եզի փոխարեն հինգ եզ թող վճարի, իսկ մեկ ոչխարի փոխարեն՝ չորս ոչխար: (Սինոդական թարգ․)[1]
   

   Արջառի՝ որպես տնտեսության համար ավելի օգտակար և թանկարժեք կենդանու գողությունը, ի տարբերություն ոչխարի գողության, ավելի մեծ վնաս է հասցնում տնտեսությանը. մեծ վնասի համար նախատեսվում է նաև մեծ պատիժ: Կենդանին մորթած կամ վաճառած մեկը ավելի խիստ պատիժ է կրում, քան թե նա, ում մոտ այն գտնվել է: Սրա պատճառն այն է, որ գողացված կենդանու վաճառքը կամ սպանդը մի կողմից տիրոջը զրկում է գողացվածը երբևէ վերադարձնելու հնարավորությունից, մյուս կողմից էլ վկայում է գողի՝ իր կատարած հանցանքի համար մեղայականով ներկայանալու անգամ մի չնչին ցանկության բացակայության մասին:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Եթէ մէկը արջառ կամ ոչխար գողանայ, մորթի կամ վաճառի այն, ապա մէկ արջառի փոխարէն հինգ արջառ թող հատուցի, իսկ մէկ ոչխարի փոխարէն՝ չորս ոչխար:
(Արարատ թարգ․) Եթե մեկն արջառ կամ ոչխար գողանա և մորթի կամ վաճառի դրան, պետք է մեկ արջառի դիմաց հինգ արջառ և մեկ ոչխարի դիմաց չորս ոչխար հատուցի:
(Գրաբար) Իսկ եթէ գողասցի ոք արջառ կամ ոչխար, եւ սպանցէ կամ վաճառեսցէ, հինգ արջառ ընդ արջառոյն տուժեսցի. եւ չորս ոչխար ընդ ոչխարին: