Ելից գրքի մեկնություն 22։15

Ա․ Լոպուխին

Եթե տերը նրա հետ է եղել, ապա նա չպետք է վճարի։ Եթե դա վարձով է փոխ առել, վնասն այդ վարձով էլ թող հատուցի: (Սինոդական թարգ․)[15]
   

   Ժամանակավորապես ուրիշին տրված անասունի սատկելու կամ վնասվելու ժամանակ տիրոջ ներկայությունը այդ «ուրիշ»-ին ազատում էր կենդանու համար վճարելու պարտականությունից, քանի որ տերն ինքն անձամբ կարող էր տեսնել, որ իր անասունի հանդեպ անփութորեն կամ դաժանաբար չեն վարվել, և անձամբ կարող էր միջոցներ ձեռք առնել իր սեփականությունը պահպանելու համար: «Եթե դա վարձով է փոխ առել, վնասն այդ վարձով էլ թող հատուցի»:

   Շահ ստանալու նպատակով՝ փողի դիմաց իր անասունը մեկ ուրիշին վարձով տվողը շահույթ ստանալու հետ մեկտեղ իր վրա է վերցնում նաև կենդանու ստացած հնարավոր վնասը փոխհատուցելու պարտավորությունը, որը կարող էր կատարել իր ստացած վարձակալության գումարով:
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Եթէ դէպքը կատարուելիս տէրը աւանդի մօտ ներկայ լինի, աւանդ վերցնողը վնասը թող չհատուցի: Եթէ դա վարձով է փոխ առել, վնասն այդ վարձով էլ թող հատուցի»:
(Արարատ թարգ․) Բայց եթե նրա տերն իր հետ է եղել, պետք է չհատուցի: Իսկ եթե դա վարձով էր վերցրել, պետք է վարձը հատուցման փոխարեն լինի:
(Գրաբար) Ապա թէ տէր նորա ընդ նմա իցէ` ոչ տուժեսցի: Ապա թէ ի վարձու առեալ իցէ, ընդ վարձուց իւրոց եղիցի նմա: