Ա․ Լոպուխին
Եթե արծաթ ես փոխ տալիս Իմ ժողովրդից մեկին, նեղը մի՛ գցիր նրան և տոկոսներ մի՛ պահանջիր նրանից: (Սինոդական թարգ․)[25]
Պարտք տալը ոչ թե պարտապանի հաշվին հարստանալու նպատակն է հետապնդում, այլ՝ աղքատացած մերձավորին օգնելու (Ղևտ. 25:35-37), և այդ պատճառով էլ նրանից չի կարելի տոկոս վերցնել, ուստի ո՛չ արծաթ, ո՛չ ցորեն տոկոսով չպետք է տալ (Բ Օր. 23:20, Սաղմ. 14:5, Եզեկ. 18:8, 13 և այլն): Այս մասնավոր հրահանգի հիմքում ընկած է այն համընդհանուր համոզումը, որ հրեա ժողովրդի մեջ աղքատություն չպետք է լինի (Բ Օր. 15:4):
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Եթէ արծաթ ես փոխ տալիս աղքատ եղբօրդ, նեղը մի՛ գցիր նրան եւ տոկոսներ մի՛ պահանջիր նրանից:
(Արարատ թարգ․) Եթե Իմ ժողովրդից քեզ մոտ եկած մի աղքատի դրամ փոխ տաս, վաշխառուի պես մի՛ եղիր նրա հանդեպ, և նրա վրա վաշխ մի՛ դիր:
(Գրաբար) Եւ եթէ արծաթ փոխ տայցես եղբաւր քում, որ աղքատ իցէ` առ քեզ, մի ճեպեսցես զնա. եւ մի արկանիցես նմա տոկոսիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: