Ա․ Լոպուխին
1-2. Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով: [1] «Ասա՛ Իսրայելի որդիներին, որ Ինձ ընծաներ մատուցեն։ Ընդունե՛ք բոլոր նրանցից, ովքեր սիրով են մատուցում։ (Սինոդական թարգ․)
Խորանը կանգնեցվում է ինքնակամ նվիրաբերված տուրքերի հիման վրա, քանի որ անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու այլ աղբյուրներ չկային, ինչպես նաև այն պատճառով, որ այդ խորանը որպես ողջ ժողովրդի Աստծո՝ Բարձրյալի բնակության վայր (Ելք 25:8, 29:45), համաժողովրդական արժեք ուներ։ Ազատ կամքով նվիրաբերելու կոչն այնքան արդյունավետ եղավ, որ քիչ հետո անհրաժեշտ էր դադարեցնել ընծաների ընդունումը (Ելք 36:5-6)։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
(Գրաբար) Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: