Ելից գրքի մեկնություն 27։16

 Ա. Լոպուխին

Եվ գավթի մուտքի համար քսան կանգուն երկարությամբ մի նախշազարդ վարագույր պատրաստիր կապույտ, ծիրանագույն, կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից: Դրանց սյուները թող լինեն չորս հատ, խարիսխները՝ չորս հատ: (Սինոդական թարգ․)[16]
   
   Արևելյան կողմի մեջտեղում 20 կանգուն երկարությամբ տարածություն է թողնվել մուտքի համար։ Այն բաղկացած է եղել չորս սյուներից, որոնց վրա կախված էր 20 կանգուն երկարությամբ վարագույրը։ Ի տարբերություն ցանկապատող վարագույրի («կելա»)՝ այն կոչվել է «մազախ» և պատրաստված է եղել երկնագույն, բեհեզյա, կարմիր կտորից ու «ռոկեմ» կոչվող բամբակյա մանված գործվածքից։ Այս եզրը Յոթանասնից թարգմանության մեջ կոչվում է “ποικιλίᾳ τοῦ ῥαφιδευτοῦ”, իսկ լատիներենում՝ “opus plumarii”: Հայտնի է, որ հենց “plumae”՝ «փետուր» եզրը նշանակում էր այն ռազմական տախտակները, որոնք դասավորվում էին թռչունի փետուրների կամ ձկան թեփուկների նման։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Բակի դռան վարագոյրի բարձրութիւնը թող լինի քսան կանգուն: Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից պատրաստուած թող լինի այն՝ նկարագեղ ասեղնագործութեամբ: Դրանց մոյթերը թող լինեն չորս հատ, խարիսխներն էլ՝ չորս հատ:
(Արարատ թարգ․) Եվ գավթի մուտքի համար քսան կանգուն երկարությամբ մի նախշազարդ վարագույր պատրաստիր կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և նրբահյուս բեհեզից: Դրանց սյուները թող լինեն չորս հատ, խարիսխները՝ չորս հատ:
(Գրաբար) Եւ դրան սրահին վարագոյր` քսան կանգուն ի բարձրութիւն, ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ, եւ ի կարմրոյ մանելոյ, եւ ի բեհեզոյ նիւթելոյ. նկարէն յասղնագործաց: Եւ սիւնք նոցա չորք, եւ խարիսխք նոցա չորք: