Ա. Լոպուխին
20-21․ Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ մաքուր ձիթապտղից ձիթայուղ բերեն լուսավորության համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի։ [20]Թող Ահարոնը և նրա որդիները վկայության խորանում՝ վկայության խորանի առաջին վարագույրի դրսի կողմում, երեկոյից մինչև առավոտ Տիրոջ առջև ճրագը վառ պահեն: Եվ սա թող Իսրայելի որդիների կողմից հավիտենական կանոն լինի իրենց սերունդների մեջ: (Սինոդական թարգ․)
Խոսքը ոսկե աշտանակի ձեթը բերելու մասին է. ապագա խորանի կառուցման նկարագրության մեջ ձեթի մասին խոսվում է այն պատճառով, քանի որ այն պետք է լիներ սրբարանի անհրաժեշտ սեփականությունն այնպես, ինչպես սրբարանի մյուս պարագաներն էին։ Անխտիր բոլոր հրեաների կողմից մատուցվող ձեթը պետք է պատրաստվեր ձիթապտղից, լիներ մաքուր, այսինքն՝ առանց նստվածքի, առանց խառնուրդի և առանց ավելորդ նյութերի։ Այն պետք է ծեծված լիներ, սակայն ոչ թե մամուլով սեղմված, այլ պետք է ծորար մանրացված ձիթապտուղներից։ Ձեթը վառվում էր որպես «մշտավառ ճրագ»՝ ոչ միայն ցերեկը, այլև գիշերը, ինչը հաստատում է նաև աշտանակի մշտապես վառ լինելու մասին օրենքը (Ելք 30:8, Ղևտ. 24:3-4), կանթեղների առավոտյան «կարգավորումը» (Ելք 30:7), ինչպես նաև այն հանգամանքը, որ պատուհանների բացակայության պայմաններում սրբարանում առանց կրակի հնարավոր չէր մնալ նաև ցերեկը։ Աշտանակի շտկումը պետք է կատարվեր Ահարոնի ու նրա որդիների կողմից, և ոչ թե՝ ղևտացիների։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) «Իսրայէլացիներին կարգադրի՛ր, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծուած ձիթապտղի ձէթ բերեն լոյսի համար,
(Արարատ թարգ․) Եվ դու պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ լույսի համար քեզ բերեն մամլած, մաքուր ձիթայուղ, որ մշտապես ճրագ վառվի:
(Գրաբար) Եւ դու պատուիրեա որդւոցն Իսրայէլի. եւ առցեն քեզ ձէթ ի ձիթենեաց, պարզ, սուրբ, խակակութ, ի լոյս. զի եղիցի ճրագ հանապազորդ`
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: