Ա. Լոպուխին
Կառնես Ահարոնին քահանա օծելու համար զոհված խոյի կուրծքը ու այն որպես ընծա կնվիրաբերես Տիրոջը, և դա կլինի քո բաժինը: (Սինոդական թարգ․)[26]
Մովսեսը, որպես Ահարոնի փոխարեն զոհաբերության կարգի կատարող ու այս անգամ որպես ամբողջ քահանայական դասի ներկայացուցիչ, ստացավ զոհի այն մասը, որը պատկանում էր բոլոր քահանաներին, այն է թե՝ նվիրաբերվող կենդանու կուրծքը (Ղևտ. 8:29):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) «Կ՚առնես Ահարոնին քահանայ օծելու համար զոհուած խոյի կուրծքը եւ այն որպէս ընծայ կը նուիրաբերես Տիրոջը, իսկ մնացեալը կը լինի քո բաժինը:
(Արարատ թարգ․) Եվ Ահարոնի օծության համար կվերցնես զոհաբերվող խոյի լանջամիսն ու այն որպես ընծա երերացնելով կմատուցես Տիրոջը: Եվ դա կլինի քո բաժինը:
(Գրաբար) Եւ առցես զերբուծն ի խոյէ անտի կատարման, որ է Ահարոնի. եւ նուիրեսցես զայն նուէր առաջի Տեառն. եւ եղիցի քեզ ի մասն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: