Ելից գրքի մեկնություն 30։3

Ա. Լոպուխին

3-5․ Մաքուր ոսկով կպատես գագաթը, բոլոր կողմերի պատերն ու եղջյուրները: Դրա շուրջբոլորը ոսկե պսակ կպատրաստես: [3] Եվ դրա համար երկու ոսկե օղակներ կպատրաստես ու կամրացնես պսակի տակից դրա երկու կողքերին՝ երկու կողմերի վրա, որպեսզի ձողերի անցկացնելու տեղեր լինեն՝ դրանցով այն վերցնելու համար: Ձողերը կպատրաստես սատիմի փայտից ու դրանք կպատես ոսկով: (Սինոդական թարգ․)
   
   Ոչ թե պղնձով, այլ ոսկով (Ելք 27:2) էր պատված ամբողջ խորանը՝ բացառությամբ ներքին հատվածի, որը գտնվում էր հողի մեջ: Պսակը, որը գտնվում էր զոհասեղանի վերին մասում, ամենայն հավանականությամբ, մի քիչ ավելի բարձր էր նրա վերին տախտակից:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Մաքուր ոսկով կը պատես այն, ինչպէս նաեւ դրա կասկարան, չորս եզերքներն ու եղջիւրաւոր անկիւնները: Դրա շուրջբոլորը ոսկէ պսակ կը պատրաստես:
(Արարատ թարգ․) Եվ մաքուր ոսկով կպատես մակերևույթը, բոլոր կողմերի պատերն ու եղջյուրները: Դրա շուրջբոլորը ոսկե պսակ կպատրաստես:
(Գրաբար) Եւ պատեսցես զնոսա ոսկւով սրբով. զվանդակն նորա եւ զկողմանս շուրջանակի, եւ զեղջեւրս նորա. եւ արասցես նմա պսակ ոսկի շուրջանակաւ շուրջանակի: