Ա. Լոպուխին
Որպեսզի եգիպտացիները չասեն, թե. «Կործանման համար հանեց նրանց, որպեսզի սպանի նրանց լեռներում և ոչնչացնի երկրի երեսից»: Ուստի ե՛տ դարձրու Քո սաստիկ բարկությունը և դադարեցրո՛ւ Քո ժողովրդի կործանումը: (Սինոդական թարգ․)[12]
Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 32:11
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. «Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրայ կոտորի, երկրի երեսից վերացնի նրանց»: Մեղմացրո՛ւ քո զայրոյթը, հրաժարուի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց:
(Արարատ թարգ․) Ինչո՞ւ եգիպտացիները չարախոսեն և ասեն. “Նրանց դուրս բերեց իրենց չարության պատճառով, որպեսզի սպանի լեռների վրա և նրանց վերացնի երկրի երեսից”: Ե՛տ դարձիր Քո սաստիկ բարկությունից և հեռացրո՛ւ այս չարիքը Քո ժողովրդից:
(Գրաբար) Գուցէ խաւսիցին Եգիպտացիքն` ուստի հաներն զմեզ, եւ ասիցեն. Առ չարութեան եհան զնոսա, կոտորել զնոսա ի լերինն, եւ ջնջել զնոսա յերկրէ: Դադարեա ի բարկութենէ սրտմտութեան քոյ, եւ ցածիր ի չարեաց ժողովրդեան քոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: