Ա. Լոպուխին
2-3․ Եվ Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր դուստրերի ականջների ոսկե օղերը հանեք և ինձ մոտ բերեք»: [2] Եվ ամբողջ ժողովուրդը իրենց ականջներից հանեցին ոսկե օղերն ու Ահարոնի մոտ բերեցին: (Սինոդական թարգ․)
Իր իսկ խոստովանության համաձայն՝ Ահարոնը, որին, որպես Մովսեսի տեղապահի (Ելք 24:14), խնդրանքով դիմեցին հրեաները, ընկրկեց նրանց պահանջի առջև՝ հաշվի առնելով այն, որ այդ ժողովուրդը չարացած էր (32:22): Այլ կերպ ասած՝ սեփական կյանքի համար մտահոգությունն էր (Ելք 17:4), որ նրան ստիպեց իրականացնել ժողովրդի պահանջը: Ինչ վերաբերում է «կանանց ականջներից կախված ոսկե օղերը» բերելու առաջարկին, ապա, ըստ սուրբ Եփրեմ Ասորու և Թեոդորոս Երանելու, Ահարոնը պատվիրում է դա անել այն հույսով, որ կանայք, ափսոսալով իրենց ոսկյա զարդերը, ետ կպահեն տղամարդկանց ոսկե հորթի ձուլման գաղափարից:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»:
(Արարատ թարգ․) Եվ Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր որդիների և ձեր դուստրերի ականջներից հանե՛ք ոսկե օղերը և ինձ մոտ բերե՛ք»:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա Ահարոն. Կողոպտեցէք զգինդս ոսկիս յակընջաց կանանց ձերոց, եւ ուստերաց եւ դստերաց ձերաց, եւ բերէք առ իս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: