Ելից գրքի մեկնություն 32։21

Ա. Լոպուխին

21-24․ Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ էր արել քեզ այս ժողովուրդը, որ դու նրանց մեծ մեղքի մեջ գցեցիր»: [21] Եվ Ահարոնն ասաց. «Թող իմ տիրոջ բարկությունը չբորբոքվի, դու գիտես, որ այս ժողովրդը չարակամ է: Նրանք ասացին. «Մեզ համար աստված պատրաստիր, որը կգնա մեր առջևից, քանի որ չգիտենք, թե ինչ է պատահել այն մարդու՝ Մովսեսի հետ, որը մեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից»: Եվ ես ասացի նրանց. «Ով որ ոսկի ունի, թող հանի իր վրայից»: Եվ նրանք տվեցին ինձ: Ես գցեցի այն կրակի մեջ, և ահա այս հորթը ստացվեց»: (Սինոդական թարգ․)
   
   Ուխտի խախտման պատասխանատվությունը կրող մեղավորների թվին է դասվում նաև Ահարոնը: Նա մեղավոր էր այն բանում, որ ոսկե հորթի ձուլմամբ հրեաներին գցեց կռապաշտության մեջ: Ինքը՝ անձամբ Ահարոնը, չի հերքում իր մեղքը, այլ միայն փորձում է այն մեղմացնել, փորձում է ամենից նուրբ գծերով ներկայացնել իր մասնակցությունը հորթի պատրաստման գործում: Նրա խոսքերից ենթադրվում է, որ նա միայն առաջարկել է ոսկե զարդեր կրողներին հանել այդ զարդերը, և որ մարդիկ ինքնակամ են տվել ոսկին, որն ինքը գցել է կրակի մեջ, իսկ հորթը ձուլվել է ինքն իրեն:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրանց վրա այսչափ մեծ մեղք բարդեցիր»:
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս ցԱհարոն. Զի՞նչ արար քեզ ժողովուրդդ, զի ածեր ի վերայ դոցա զանհնարին զմեղսդ: