Ա. Լոպուխին
31-32․ Եվ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ ու ասաց. «Օ՛, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց՝ իր համար ոսկե աստված պատրաստեց: [31] Ների՛ր նրանց իրենց մեղքերը, իսկ եթե ոչ, ի՛նձ էլ ջնջիր Քո գրքից, որի մեջ որ գրել ես»: (Սինոդական թարգ․)
Քանի որ ժողովրդի մեղքը ուխտի խախտումն էր հանդիսանում, ուստի Մովսեսի խնդրանքը՝ «ներիր նրանց իրենց մեղքերը», հավասարազոր էր հետևյալ աղաչանքին. «Ուխտը խախտված մի՛ համարիր, մի՛ անտեսիր Իսրայելին, նրանից մի՛ վերցրու ընտրյալ ժողովուրդ լինելու կոչումն ու իրավունքը: Այսպիսի խնդրանքի անհրաժեշտությունը բխում էր հետևյալից. Մովսեսի առաջին միջնորդությանը (Ելք 11-13) Տերը պատասխանում է Իսրայելին չոչնչացնելու խոստմամբ: Նրա հետագա գոյությունը այս կերպ ապահովված էր: Սակայն նմանատիպ խոստումը դեռևս չէր ենթադրում, որ հրեաները շարունակելու են մնալ ընտրյալ ժողովուրդ, մանավանդ որ ընդդեմ հրեա ժողովրդի է խոսում այն փաստարկը, որ իրենք՝ հրեաները, իրենց տրամադրվածությամբ ո՛չ միայն պատրաստակամություն չեն ցուցաբերում՝ վերադարձնելու Աստծո ողորմությունը, այլ նաև ծայրահեղ համառություն են դրսևորում (Ելք 32:26), ինչն էլ նրանց սպառնում է Աստծո կողմից ամբողջապես անտեսվելու վտանգով: Այս ամեննը հաշվի առնելով էր, որ Մովսեսը աղաչում է. «Ների՛ր նրանց հանցանքները»: Իսկ եթե թողություն չի կարող տրվել, ուրեմն նա առաջարկում է զոհել ի՛ր կյանքը. «Ի՛նձ էլ ջնջիր Քո կյանքի գրքից, որի մեջ որ գրել ես»: (հմմտ. Սաղմ. 55:9, Դան. 12:1):
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Մովսէսը վերադարձաւ Տիրոջ մօտ ու ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, այդ ժողովուրդը մեծ մեղք է գործել, որովհետեւ իր համար ոսկէ աստուածներ է կերտել: Արդ, եթէ ներելու ես իրենց մեղքերը, ների՛ր,
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը վերադարձավ Տիրոջ մոտ ու ասաց. «Ո՜հ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց, նրանք իրենց համար ոսկե աստվածներ շինեցին:
(Գրաբար) Դարձաւ Մովսէս անդրէն առ Տէր եւ ասէ. Աղաչեմ զքեզ Տէր. մեղաւ ժողովուրդն այն մեղս անհնարինս. եւ արարին իւրեանց աստուածս ոսկեղէնս: Արդ` եթէ թողուս նոցա զմեղս իւրեանց` թող.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: