Ա. Լոպուխին
5-7. Եվ Տերն ամպի տեսքով իջավ և կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, և Յահվեի անունը կանչեց: [5] Եվ Տերն անցավ նրա առջևով և կանչեց. «Ես եմ Տերը, մարդասեր, ողորմած, համբերատար, ողորմությամբ լեցուն և ճշմարիտ Տեր Աստված։ Որ ողորմություն եմ անում հազարավոր մարդկանց և ներում անօրենություն, հանցանք ու մեղք, բայց բնավ անպատիժ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենությունների համար պատժում եմ որդիներին ու որդիների որդիներին՝ մինչև նրանց երրորդ և չորրորդ սերունդը»: (Սինոդական թարգ․)
Նախկինում Ուխտը կնքելու անհրաժեշտ պայման էր համարվում ժողովրդի համաձայնությունը (Ելք. 19:8), սակայն այն այլևս բավական չէ Ուխտը վերականգնելու համար: Այդ վերականգնումը կարող է ցանկալի լինել Ուխտը խախտողի, այսինքն՝ Իսրայելի համար, մինչդեռ ամենևին էլ կարող է ցանկալի չլինել Նրա համար, Ով հավատարիմ էր մնացել այդ Ուխտին, այսինքն՝ Աստծո՛ համար: Ուստի եթե այն ժամանակ՝ [առաջին] Ուխտը կնքելիս, Տերը Իսրայելին առաջարկում էր արտահայտել սեփական ցանկությունն Աստծո հետ դաշինքի մեջ մտնելու համար, ապա այժմ Բարձրյալն Իր կողմից հնարավորություն է ընձեռում խախտված Ուխտը վերականգնելու համար: Այդ հնարավորությունը հիմնվում է Մովսեսի համար բացահայտված (Ելք 33:19; Թվոց 14:17-18) աստվածային ողորմածության և համբերատարության վրա, որոնք հանգեցնում են ամեն բան ներելու կարողության, բայց և չեն բացառում արդարադատությունը: Նախկինում բացահայտված մեկ միասնական, անփոփոխելի Բարձրյալն այժմ ներկայանում է որպես մարդասեր և գթած մեկը: Եվ քանի որ այս վերջին որակները ապահովում են խախտված Ուխտի վերականգնումը, ուստի այդ հատկանիշների շնորհիվ Տերը հավատարիմ է մնում Իր տված առաջին խոստմանը՝ հանդես գալով որպես հրեա ազգի Աստված:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Տէրն իջաւ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա դիմաց, ու կոչեց իր անունը՝ Տէր:
(Արարատ թարգ․) Եվ Տերն իջավ ամպի մեջ, կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, ու Տիրոջ անունը կանչեց:
(Գրաբար) Եւ էջ Տէր ամպով, եւ կայր յանդիման նորա անդ: Եւ կոչեաց յանուն Տեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: