Ա. Լոպուխին
1-3․ Եվ Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին և ասաց նրանց. «Ահա թե Տերն ինչ է պատվիրել անելու համար»: [1] Վեց օր գործ արեք, իսկ յոթերորդ օրը՝ Տիրոջ հանգստյան շաբաթ օրը, ձեզ համար թող սուրբ լինի: Ով որ այդ օրը գործ կատարի, թող մահվան մատնվի: Շաբաթ օրը ձեր բոլոր բնակավայրերում կրակ մի վառեք: (Սինոդական թարգ․)
Վկայության խորանի վրա կատարված աշխատանքների մեկնարկից առաջ շաբաթ օրվա հանգստյան մասին պատվիրանի կրկնությունը նպատակ ուներ նախազգուշացնել մարդկանց, որպեսզի նրանք սրբավայրի կառուցման մեջ ևս չափազանց ջանասիրության պատճառով չմոռանան կամ չխախտեն ամենակարևոր պատվիրաններից մեկը, որը հանդիսանում է Տիրոջ հետ կնքած ուխտի գրավականը (հմմտ․ Ելից 31։13-րդ և հաջորդող համարները): Շաբաթի պատվիրանի նոր պարզաբանումը արգելում է «շաբաթ օրը կրակ վառել», այսինքն՝ կերակուր պատրաստել:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Մովսէսը հաւաքեց ամբողջ իսրայէլացի ժողովրդին ու ասաց նրանց. «Ահա այն բաները, որ Տէրն ասաց, որ պէտք է անել.
(Արարատ թարգ․) Մովսեսը հավաքեց Իսրայելի որդիների ամբողջ բազմությունը և ասաց նրանց. «Սրանք են այն բաները, որ Տերը պատվիրեց, որ անեք.
(Գրաբար) Եւ ժողովեաց Մովսէս զամենայն ժողովուրդ որդւոցն Իսրայէլի` եւ ասէ ցնոսա. Այս բանք են զոր ասաց Տէր առնել զնոսա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: