Ելից գրքի մեկնություն 4։1

Ա․ Լոպուխին

Եվ Մովսեսը պատասխանեց ու ասաց. «Իսկ եթե նրանք ինձ չհավատան ու ականջալուր չլինեն իմ ձայնին և ասեն, թե՝ «Տերը քեզ չի երևացել», ես ի՞նչ ասեմ նրանց»: (Սինոդական թարգ․)[1]

Մովսեսի կողմից նոր, թվով երրորդ մերժումը տրվում է այն տրամաբանությամբ, որ հրեաները նրան չէին ընդունի որպես աստվածային պատվիրակի, այլ փոխարենը կընդունեին իբրև մի պարզ ինքնակոչի. «Նրանք կարող են ասել, թե՝ Աստված քեզ չի երևացել»:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն, (քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի երեւացել), ես ի՞նչ ասեմ նրանց»:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը պատասխանեց ու ասաց. «Բայց ահա նրանք ինձ չեն հավատա ու ոչ էլ կլսեն, որովհետև կասեն, թե՝ “Տերը քեզ չի երևացել”»:
(Գրաբար) Պատասխանի ետ Մովսէս` եւ ասէ. Եթէ չհաւատայցեն ինձ, եւ ոչ լուիցեն ձայնի իմում, քանզի ասիցեն, թէ չիք երեւեալ քեզ Աստուծոյ. զի՞նչ ասացից ցնոսա: