Ա. Լոպուխին
34-36. Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները ճանապարհ էին ընկնում իրենց ամբողջ բազմությամբ: [34] Իսկ երբ ամպը չէր վերանում, մարդիկ չէին ուղևորվում այնքան ժամանակ, մինչև ամպը վերանար: Որովհետև իսրայելացիների ողջ երթի ընթացքում Տիրոջ ամպը ցերեկը կանգնում էր խորանի վրա, իսկ գիշերը դրա վրա կրակ էր վառվում Իսրայելի ամբողջ ժողովրդի առաջ: (Սինոդական թարգ․)
Ամպը, որը ծածկում էր խորանը, հրեաների համար փոխարինեց ամպի և կրակի սյուներին (Ելք. 13:21-22):
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայէլի որդիները չւում էին իրենց ամբողջ բազմութեամբ,
(Արարատ թարգ․ 40:36) Երբ ամպը վերանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները չվում էին իրենց ամբողջ բազմությամբ:
(Գրաբար) Յորժամ վերանայր ամպն ի խորանէ անտի, չուէին որդիքն Իսրայէլի հանդերձ ամենայն աղխիւ իւրեանց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: