Ելից գրքի մեկնություն 6։26

Ա․ Լոպուխին

26-30․ Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որոնց Տերն ասաց. «Դո՛ւրս բերեք Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից՝ իրենց զորքերով հանդերձ»: [26]Նրանք էին, որ խոսեցին Եգիպտոսի արքա փարավոնի հետ՝ Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս բերելու համար, այս Մովսեսն ու Ահարոնն էին: Եվ այն օրը, երբ Տերը խոսեց Մովսեսի հետ Եգիպտոսի երկրում։ Նրան ասաց. «Ե՛ս եմ Տերը: Եգիպտացիների արքա փարավոնին հաղորդի՛ր այն ամենը, ինչ ասում եմ քեզ»: Եվ Մովսեսը Տիրոջ առջև ասաց. «Ահա ես ծանրախոս եմ, փարավոնն ինձ ինչպե՞ս կլսի»:
(Սինոդական թարգ․)
   
   Շարադրելով Մովսեսի ու Ահարոնի ծագումնաբանությունը և նշելով նրանց դերը իբրև հրեա ժողովրդի աստվածընտրյալ առաջնորդներ (Ելք 6:26-27)՝ սրբազան հեղինակը վերադառնում է այն հատվածին, որտեղ, անհրաժեշտությունից ելնելով, դադար էր տվել՝ մեջբերելով Մովսեսի ու Ահարոնի ծագումնաբանությունը. դա փարավոնի մոտ գնալու Աստծո կարգադրությանն ի պատասխան ասված առաջին խոսքի հատվածն էր (Ելք 6:12):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Այս Ահարոնին ու Մովսէսին էր, որ Աստուած ասաց՝ իսրայէլացիներին հանել իրենց զօրքով հանդերձ Եգիպտացիների երկրից:
(Արարատ թարգ․) Այս Ահարոնն ու Մովսեսն էին, որոնց Տերն ասաց. «Դո՛ւրս բերեք Իսրայելի որդիներին Եգիպտոսի երկրից՝ իրենց զորքերով հանդերձ»:
(Գրաբար)Եւ այս են Ահարոն եւ Մովսէս, ցորս ասաց Աստուած` հանել զորդիսն Իսրայէլի յերկրէն Եգիպտացւոց հանդերձ զաւրութեամբ իւրեանց: