Եսայու մարգարեության մեկնություն 1։25

Ա. Լոպուխին

«Եվ Ես ձեռքս պետք է ձգեմ քեզ վրա, քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ բուլատը»։ (Սինոդական թարգ․) [25]
   
   Իսրայելի ժողովուրդը համեմատության մեջ է դրվում արծաթի հետ, որը խառնված է անազնիվ մետաղի՝ անագի հետ: Այդ վերջինիս առանձնացնելու համար արծաթը պետք է այրել կրակի մեջ և հետո դնել նատրիումի քլորի մեջ, որը հատուկ լուծույթ է և ստացվում է բույսերից մեկից: Տերն այդ նույն ձևով՝ զանազան խիստ պատիժների միջոցով (գերություն և այլն) Իսրայելի հասարակության միջից կվերացնի իր մաքրությունը աղտեղող բոլոր տարրերը:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրայ, մաքրելու համար քեզ քուրայում պիտի այրեմ, կորստեան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրէններին, բոլոր ամբարտաւաններին պիտի խոնարհեցնեմ:
(Արարատ թարգ․) Երուսաղե՜մ, ես իմ ձեռքը կդարձնեմ քո դեմ, քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ անագը։
(Գրաբար) Եւ արկից զձեռն իմ ի վերայ քո. եւ ածից քեզ եռանդն ի սրբութիւն ապստամբացդ, եւ զապստամբսդ կորուսից. եւ բարձից ի քէն զամենայն անաւրէնս. եւ զամենայն ամբարտաւանս խոնարհեցուցից: