Ա. Լոպուխին
«Եվ դարձյալ քեզ վրա պիտի կարգեմ դատավորներ, ինչպես որ առաջ էր, ու խորհրդականներ, ինչպես որ սկզբում էր։ Այն ժամանակ քո մասին պետք է ասեն․ «Արդարության քաղաք, հավատարիմ քաղաքամայր»»:(Սինոդական թարգ․) [26]
«Դատավորներ, ինչպես որ առաջ էր»։ Քանի որ այստեղ խոսքը Երուսաղեմի մասին է, ուստի մարգարեն անցյալ ժամանակով դրված «դատավորներ» բառի տակ նկատի ունի Դավթի արքայատոհմից և նրա իշխաններից սերած լավագույն կառավարիչներին (հմմտ. Եր. 33:15 և շարունակությունը):
«Հավատարիմ քաղաքամայր», այսինքն՝ աստվածապետական պետության իրական մայրաքաղաք, որտեղ ստուգությամբ հետևում են ճշմարիտ արքայի՝ Տիրոջ օրենքին: Երուսաղեմն, իհարկե, այդպիսի մայրաքաղաք պետք է դառնա աշխարհի վերջին ժամանակներում: Խոսքը Նոր Երուսաղեմի մասին է, որին իր Հայտնության մեջ ականատես է եղել սուրբ Հովհաննես Աստվածաբանը (Հայտ. 21:2):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Քեզ վրայ, ինչպէս առաջ, դատաւորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ՝ ինչպէս նախկինում, եւ այն ժամանակ դու կը կոչուես Քաղաք արդարութեան՝ քաղաքների մայր հաւատարիմ Սիոն»:
(Արարատ թարգ․) Կվերահաստատեմ քո դատավորներին, ինչպես որ առաջ էր, և քո խորհրդականներին, ինչպես որ սկզբում էր։ Դրանից հետո կկոչվես Արդարության քաղաք, Հավատարիմ ավան»։
(Գրաբար) Եւ կացուցից ի վերայ քո դատաւորս իբրեւ զառաջինն, եւ զխորհրդականս քո որպէս ի սկզբանէն: եւ ապա կոչեսջիր դու քաղաք արդարութեան` մայր քաղաքաց հաւատարիմ Սիովն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: