Ա. Լոպուխին
Սիոնը պիտի փրկվի արդարադատությամբ, իսկ նրա՝ դարձի եկած զավակները՝ ճշմարտությամբ։ (Սինոդական թարգ․) [27]
Սիոնը կամ Երուսաղեմը գալիք ժամանակներում կփրկվի մի կողմից՝ աստվածային արդարադատության հայտնությամբ (Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, մեր Բարեխոսի և Ներկայացուցչի մահն էլ աստվածային արդարադատության «արդյունքն» էր (Հռոմ․ 3։25), իսկ մյուս կողմից՝ ճշմարտությամբ կամ արդարացմամբ, որն Աստված առաջարկում է մարդկությանը, եթե իհարկե մարդկությունը շուտով դարձի գա և հավատա Քրիստոսին ու Նրա փրկչական շնորհներին (հմմտ. 59:20-21): 7
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Արդարեւ, նա գերութիւնից պիտի փրկուի իրաւունքով, արդարութեամբ եւ ողորմածութեամբ:
(Արարատ թարգ․) Սիոնը պիտի փրկվի իրավունքով, իսկ նրա մեջ դարձի եկողները՝ արդարամտությամբ։
(Գրաբար) Զի իրաւամբք եւ արդարութեամբ փրկեսցի գերութիւն նորա, եւ ողորմութեամբ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: