Եսայու մարգարեության մեկնություն 1։4

Ա. Լոպուխին

Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությամբ բեռնավորված ժողովո՛ւրդ, չարագործների սերո՛ւնդ, ապականվա՛ծ զավակներ․ լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին, հետ քաշվեցին։ (Սինոդական թարգ․) [4]
   
   4-9 համարներ: Այժմ մարգարեն ինքն է զարմանում Իսրայելի նման պահվածքի վրա, քանի որ վերջինս, կարծես թե, ոչ մի կերպ չի կարողանում հասնել իր արարքների սխալականության գիտակցությանը: Հուդայի երկիրը ենթարկվել է սաստիկ ավերածության, և շուտով, գուցե, կնմանվի այն հեթանոսական երկրներին, որոնք ոչնչացվել են Աստծո բարկության պատճառով: Եթե չլիներ Տերը, ապա նույնիսկ Երուսաղեմն ամբողջությամբ կվերանար երկրի երեսից, ինչպես որ Սոդոմն ու Գոմորը:

   Չնայած Տիրոջ՝ Իսրայելի հանդեպ ցուցաբերած ամեն տեսակի հոգածությանը, այս ժողովուրդն այդպես էլ սուրբ չդարձավ: Չարագործների սերունդը նրանք են, ովքեր իրենց ամբողջ միտքն ուղղում են դեպի չարը, մտածում են այն մասին, թե ինչպես ոչնչացնեն ուրիշներին և դրա հետ մեկտեղ նրանք իրենք են պատճառ դառնում իրենց հոգևոր մահվան համար:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Վա՜յ մեղաւոր ազգին. մեղքերով լի ժողովո՛ւրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայէլի սրբին: Նրանք օտարացան ու յետ քաշուեցին:
(Արարատ թարգ․) Վա՜յ մեղավոր ազգին. անօրենությա՛մբ բեռնավորված ժողովուրդ, չարագործների՛ սերունդ, ապականվա՛ծ զավակներ։ Նրանք լքեցին Տիրոջը, անարգեցին Իսրայելի Սրբին, հետ քաշվեցին։
(Գրաբար) Վայ ազգին մեղաւորի. ժողովուրդ որ լի է մեղաւք, սերմն ժանտ, որդիք անաւրէնք. թողէք զՏէր եւ բարկացուցէք զսուրբն Իսրայէլի. աւտարացան եւ յետս կացին: