Եսայու մարգարեության մեկնություն 10։29

Ա. Լոպուխին

Անցնում են կիրճերով, Գեբայում են նրանք գիշերել, Ռաման դողում է, Սավուղի Գիբան փախավ։ (Սինոդական թարգ․) [29]
   
   «Կիրճը» նեղ անցում է Միքմաշից (Ա Թագ․ 13։23) Վադի Սուվեյնիտի հովտի միջով, որով ասորեստանցիներն անցնում են, որպեսզի հասնեն Գեբա (այժմ՝ Ջեվա) և այնտեղ կանգ առնեն գիշերելու համար։ Հաջորդ առավոտյան նրանք գնում են դեպի սարսափահար եղած  Ռամա (Բենիամինի ցեղի տարածքում է), դեպի ուր տանող ճանապարհն անցնում է Սավուղի Գիբայի մոտակայքով, որը Բենիամինի ցեղի ամենից բարձր վայրն է։
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Պիտի անցնի ձորերով, յարձակուի գաբաւոնացիների վրայ, ահաբեկի Ռաման՝ Սաւուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի:
(Արարատ թարգ․) Նրանք անցել են լեռնանցքով, օթևանել Գեբայում։ Ռաման դողում է, Սավուղի Գիբան փախչում։
(Գրաբար) Եւ անցցէ ընդ ձորս, եւ հասցէ ի վերայ գաբաւոնացւոց, ահ առցէ զՀռամա զքաղաքն Սաւուղի. փախիցէ դուստր Գաղիմայ: