Ա. Լոպուխին
Ես նրան կուղարկեմ ընդդեմ ամբարիշտ ժողովրդի և ընդդեմ Իմ բարկության ժողովրդի, նրան հրաման կտամ թալանելով թալանել, ավար վերցնել և ոտնահարել նրան այնպես, ինչպես կեղտը՝ փողոցներում։ (Սինոդական թարգ․) [6]
Թե ի՞նչ ժողովրդի մասին է այստեղ խոսվում, պարզ չէ։ Սակայն ըստ համատեքստի իմաստի, ամենայն հավանականությամբ, այստեղ նկատի է առնվում հրեա ժողովուրդը։ Այդ ժողովուրդն իր ամբարտավանությամբ արթնացրել է Բարձրյալի բարկությունը, և Տերը նրանց դեմ է ուղարկում ասորեստանցիներին, որոնք պետք է հնազանդեցնեին հրեաներին և նշանակալից վնաս պատճառեին նրանց, սակայն ամբողջովին չպետք է վերացնեին։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) քանզի իմ բարկութիւնն անօրէն ազգի վրայ պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն աւարի ու յափշտակութեան, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները եւ թաղեն նրանց փոշու տակ:
(Արարատ թարգ․) Նրան արձակելու եմ մի անաստված ազգի դեմ, նրան նշանակելու եմ մի ժողովրդի վրա, որ ինձ վրդովել է, որպեսզի ավարը հափշտակի ու կողոպուտը գրավի և նրան ոտնակոխ անի, ինչպես փողոցների ցեխը։
(Գրաբար) զի զբարկութիւն իմ յազգ անաւրէն արձակեցից. եւ իմում ժողովրդեան կարգեցից առնել զաւար. եւ զյափշտակութիւն: կոխան առնել զքաղաքս, եւ դնել զնոսա ի փոշի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: