Ա. Լոպուխին
7-8․ «Ահա թե ինչու բոլորի ձեռքերը թուլացել են, յուրաքանչյուր մարդու սիրտ հալվել է»: [7] «Սարսափեցին, ցավն ու տառապանքը բռնել է նրանց. տանջվում են, ինչպես ծննդաբերող կինը, տարակուսանքով են նայում մեկը մյուսին, նրանց երեսները վառվում են»: (Սինոդական թարգ․)
Բաբելոնացիներն ընդունում են, որ ցանկացած դիմադրություն անիմաստ է:
«Սիրտը հալվել է», այսինքն՝ դարձել է ջրի նման, դադարել է ուժեղ և ամուր լինելուց (Բ Օր. 20:8, Ես. 19:1):
«Երեսները վառվում են»․ սարսափից արյունը գլխին է տալիս, ինչի հետևանքով դեմքը կարող է վառ կարմիր երանգ ստանալ:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Ահա թէ ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան, ամէն մարդու սիրտը պիտի դողայ:
(Արարատ թարգ․) Դրա համար կթուլանան բոլոր ձեռքերը, և կհալվի ամեն մարդու սիրտը։
(Գրաբար) Վասն այսորիկ ամենայն ձեռք լքցին, եւ ամենայն անձն մարդոյ դողասցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: