Եսայու մարգարեության մեկնություն 14։21

Ա. Լոպուխին

«Պատրաստե՛ք նրա որդիների կորուստը նրանց հոր անօրենության պատճառով, որպեսզի վեր չելնեն ու չգրավեն երկիրն ու տիեզերքը չլցնեն թշնամիներով»: (Սինոդական թարգ․) [21]
   

   «Պատրաստե՛ք…» մարգարեն դիմում է Բաբելոնի թշնամիներին, որոնք պետք է սպանեն բաբելոնյան թագավորի ամբողջ ընտանիքին 1։

   «Որպեսզի չելնեն», այսինքն՝ նորից չհավաքեն իրենց ուժերը:

   «Թշնամիներով», եբր.-«արիմ»՝ «քաղաքներով» կամ «ամրոցներով», որտեղ որ նրանք կարող էին նորից տեղակայել իրենց զորքերն ու այդ կերպ հնազանդության մեջ պահել նաև հեռավոր երկրներին: Ժամանակակից քննադատներից ոմանք առաջարկում են այստեղ «արիմ» բառի փոխարեն ընթերցել «այիմ»՝ «ավերակներ»։ Ի դեպ, նմանատիպ տարընթերցումն ավելի դիպուկ թարգմանության հնարավորություն է ընձեռում. բաբելոնական թագավորներն իրապես աշխարհը լցրել էին ավերակներով:

--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Չա՛ր զաւակ, պատրաստի՛ր քո որդիներին՝ իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանուելու համար, որպէսզի ոտքի չելնեն նրանք, չնուաճեն երկիրը եւ այն չլցնեն պատերազմներով»:
(Արարատ թարգ․) Նրա որդիների համար կոտորածի վա՛յր պատրաստեք իրենց հայրերի անօրենության պատճառով, որպեսզի վեր կենալով չժառանգեն երկիրը և աշխարհի երեսը չլցնեն քաղաքներով»։
(Գրաբար) պատրաստեա զորդիս քո ի սպանումն վասն մեղաց հարց իւրեանց. զի մի յարիցեն եւ ժառանգեսցեն զերկիր, եւ լցցեն զերկիր պատերազմաւք: