Ա. Լոպուխին
«Մի՛ ուրախացիր, Փղշտացիների երկիր, այն բանի համար, որ կործանվել է գավազանը, որը խոցում էր քեզ, քանի որ օձի արմատից իժ է դուրս գալու, ու նրա պտուղը թռչող վիշապն է լինելու»: (Սինոդական թարգ․) [29]
«Գավազանն» Աքազը չէր, որն անձամբ չէր կարողանում պայքարել փղշտացիների դեմ այն դեպքում, երբ վերջիններս նրանից որոշ քաղաքներ էին խլել, այլ ասորական Թիգլաթպալասար 2-րդ թագավորն էր, որը հենց նոր մահացել էր:
«Օձի արմատից»․ մարգարեն այստեղ պատկերավոր ձևով է խոսում, բայց նրա նկարագրած պատկերները շատ հասկանալի են: «Օձի արմատը» նույն ինքը՝ հենց նոր մահացած Թիգլաթպալասար 2-րդն է:
«Իժը», հավանաբար, Սարգոնն է, ով երկու անգամ պարտության էր մատնել փղշտացիներին (721 և 720 թվերին), որոնց մասին Սարգոնին լուր էին հասցրել, թե նրանք իր դեմ դավադրություն են կազմակերպում հարևան ժողովուրդների հետ միասին (Schrader E. die Keilinschriften ու das Alte Testamnt. Gießen, 1883, էջ 389):
«Թռչող վիշապ»․ այս անվանումը լավագույնս համապատասխանում է Սենեքերիմ թագավորին, որն անհնազանդություն ցուցաբերելու պատճառով փղշտական բազմաթիվ ազնվականների կախաղան էր բարձրացրել ու բազմաթիվ փղշտացիների արտաքսել էր իրենց երկրից: «Թռչող վիշապ» (եբր.՝ «սարաֆ մեոֆել») անվան տակ մարգարեն, հավանաբար, նկատի ունի թևավոր մողեսի, որը հանդիպում էր Արևելյան Հնդկաստանում ու Աֆրիկայում:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) «Մի՛ ուրախացէք, ո՛վ դուք, բոլո՛ր այլազգիներ, թէ ձեզ հարուածողների լուծը խորտակուեց, որովհետեւ օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից էլ՝ թեւաւոր օձեր:
(Արարատ թարգ․) «Մի՛ ուրախացիր ամենևին, ո՛վ փղշտացիների երկիր, որ քեզ հարվածող իշխանական ցուպը կոտրվեց, որովհետև օձի արմատից քարբ է դուրս գալու, իսկ սրա ծնունդն էլ թռչող օձ է լինելու։
(Գրաբար) Մի ուրախ լինիք ամենայն այլազգիք, եթէ խորտակեցաւ լուծ հարկանողացն ձերոց. զի ի զաւակէ աւձին ելցեն ծնունդք իժից, եւ ի նոցա ծննդոց ելցեն աւձք թեւաւորք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: