Եսայու մարգարեության մեկնություն 15։2

Ա. Լոպուխին

«Նա ելնում է մինչև Բաիտն ու Դիվոնը, հասնում է բարձունքներին, որպեսզի լաց լինի. Մովաբը ողբում է Նաբավի ու Մեդաբայի վրա, նրանց բոլորի գլուխները ածիլված են, բոլորի մորուքները՝ սափրված»: (Սինոդական թարգ․) [2]
   
   «Նա», այսինքն՝ Մովաբը:

   «Բաիտ», եբրայերենում՝ «գաբբայիտ», որ «տուն» իմաստն է արտահայտում և այդ իսկ պատճառով կարող է նշանակել մովաբական գլխավոր աստված Համոսի տունը կամ մեհյանը, որն, իհարկե, գտնվում էր բարձունքի վրա (հմմտ. Ա Թագ. 5:2):

   «Դիվոնը» Արնոնից դեպի հյուսիս գտնվող քաղաք էր (Թվ. 21:30, 32:3), որտեղ և գտնվել է Մեշա թագավորի արձանագրությունը, նրա՛, ով ծնվել էր այս քաղաքում:

   «Բարձունքներն» այն վայրերն էին, որտեղ քանանացիները երկրպագում էին աստծուն:

   «Նաբավն» այն հայտնի լեռան անվանակից քաղաքն է, որտեղ որ մահացել էր Մովսեսը: Այնտեղ էր գտնվում մովաբական տաճարը:

   «Մեդաբան» գտնվում էր Նաբավից դեպի հարավ-արևելք:

   Գլուխները սափրելն ու մորուքները կտրելը արևելքում վշտի նշան էր համարվում (հմմտ. Եր. 16:6 ու 48:37):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Գիշերով պիտի կոտորուի մովաբացին, գիշերով պիտի կործանուի Մովաբի պարիսպը: Սգացէ՛ք ձեզ, որովհետեւ կործանուելու է Գեդեբոնը՝ ձեր մեհեանի տեղը: Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբաւի վրայ լաց լինելու: Ողբացէ՛ք, քանզի ամէն գլուխ ճաղատ է դարձել, բոլոր բազուկները՝ խորտակուել:
(Արարատ թարգ․) Դեբոնի մարդիկ բարձրանում են տաճար, այն բարձր տեղերը՝ լաց լինելու համար։ Մովաբը ողբում է Նաբավի և Մեդաբայի վրա. ամեն գլուխ ածիլված է, ամեն մորուք՝ կտրված։
(Գրաբար) Սուգ առէք յանձինս, զի կորեաւ Գեդեբոն` տեղի մեհենին ձերոյ. անդր ելանիցէք լալ ի նաբաւ մովաբացւոց: Ողբացէք զի ամենայն գլուխ ի կնդութիւն, եւ ամենայն բազուկք խորտակեալք: