Ա. Լոպուխին
«Նրա փողոցներում քուրձ են հագնում, նրա տանիքների վրա ու հրապարակներում բոլորը ողբում են, խեղդվում են արցունքների մեջ»: (Սինոդական թարգ․) [3]
«Քուրձ»․ տե՛ս 3:23:
«Տանիքների վրա»։ Պաղեստինում տանիքները ծառայում էին որպես երեկոյան ժամերին հանգստի վայր: Տանիքները հարթ էին: Բեթղեհեմում այժմ նույնպես որոշ տներ մեկը մյուսի հետ կապված են այդպիսի հարթ տանիքներով, որոնց միջոցով և կազմակերպվում է շարունակական, բացօթյա շփումը միմյանց հետ (Գեյկի Կ., Սուրբ երկիրն ու Աստվածաշունչը, Սանկտ Պետերբուրգ, 1894, էջ 431): Այդ իսկ պատճառով Սամուելը կարող էր զրուցել Սավուղի հետ տանիքների վրա (Ա Թագ. 9:25-26): Երբեմն էլ անմիջապես տան բակից դեպի տանիք բարձրացող հատուկ աստիճաններ են դնում:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Նրա հրապարակներում քո՛ւրձ հագէք, նրա տանիքների վրայ լաց ու կո՛ծ արէք եւ նրա փողոցներում ամէնքդ ողբացէ՛ք ու լացէ՛ք:
(Արարատ թարգ․) Փողոցներում մարդիկ քուրձ են հագել, նրա կտուրների վրա և հրապարակներում բոլորը ողբում են լաց լինելով։
(Գրաբար) Ի հրապարակս նորա քուրձ զգեցարուք, եւ ի վերայ տանեաց նորա կոծեցարուք, եւ ի փողոցս նորա ողբացէք լալով:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: