Ա. Լոպուխին
«Չնայած հայտնվելու է Մովաբն ու ուժասպառ լինելու աստիճան ջանալու է բարձունքների վրա և գնալու է իր սրբարան՝ աղոթելու, սակայն այլևս ոչինչ չի օգնելու նրան»: (Սինոդական թարգ․) [12]
«Հայտնվելու է», այսինքն՝ կանգնելու է զոհասեղանի առջև (հմմտ. 1:12):
«Ուժասպառ լինելու աստիճա․․․», որպեսզի ողորմություն աղերսի իր աստվածներից (հմմտ. Գ Թագ. 18:26 և այլն; Ես. 15:2):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եւ դա քեզ համար պիտի լինի ամօթանք, որովհետեւ Մովաբը տանջուեց իր մեհեաններում եւ ուխտաւորի նման պիտի մտնի իր ձեռակերտ կռատների մէջ, որոնք չպիտի կարողանան փրկել նրան:
(Արարատ թարգ․) Պիտի երևա, թե ինչպե՛ս Մովաբը հոգնում է բարձր տեղի վրա, երբ մտնում է իր սրբարանն աղոթելու, բայց ոչինչ չի ունենալու։
(Գրաբար) եւ եղիցի քեզ այն յամաւթ. զի աշխատեցաւ Մովաբ ի մեհեանս իւր. եւ մտցէ ուխտաւոր ի ձեռագործս իւր. եւ մի կարասցեն փրկել զնոսա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: