Եսայու մարգարեության մեկնություն 17։12

Ա. Լոպուխին

«Ավաղ, բազում ազգերի ձայներ են լսվում, նրանք աղմկում են այնպես, ինչպես ծովը: Ցեղերն աղմկում են, նրանք աղմկում են այնպես, ինչպես հորդահոս ջրերը»: (Սինոդական թարգ․) [12]
   

   Մարգարեն արդեն լսում է այն ձայները, որոնք հնչում են Ասորեստանից դեպի Իսրայելական թագավորություն եկող զորքերի կողմից, և միևնույն ժամանակ հանգստացնում է Հուդայի թագավորության հպատակներին նրանով, որ Տերը կործանելու է այդ զորքերը այն ժամանակ, երբ որ նրանք կցանկանան հարձակվել Երուսաղեմի վրա:

   «Ազգերի ձայները»։ Ասորեստանյան զորքը կազմված էր զինվորներից, որոնք հավաքվում էին Ասորեստանին հպատակ տարբեր ժողովուրդներից:

   «Ինչպես աղաղակում են․․․»․ համեմատություն, որն ինքնին հիշեցնում է ասորեստանյան թագավորի հարձակումը Պաղեստինի վրա (8:7-րդ և հաջորդող համարներ):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Վա՜յ ձեզ, բիւրաւոր ազգերի բազմութիւննե՛ր, այնպէս պիտի խռովուէք, ինչպէս ալեկուտակ ծովը. բիւրաւոր ազգերի ալիքները պիտի շառաչեն ջրերի նման:
(Արարատ թարգ․) Վա՜յ ժողովուրդների բազմության ժխորին. նրանք որոտում են, ինչպես ծովն է որոտում, և վա՜յ ժողովուրդների դղրդոցին. նրանք դղրդում են սաստիկ ջրերի շառաչի պես։
(Գրաբար) Վայ բազմութեան ազգաց բազմաց. իբրեւ զծով ալեաւք կուտակեալ այնպէս խռովեսջիք. եւ մկանունք ազգաց բազմաց իբրեւ զջուր գոչեսցեն: