Եսայու մարգարեության մեկնություն 18։4

Ա. Լոպուխին

«Քանզի այսպես է ինձ ասել Տերը. «Ես Իմ բնակության վայրից հանգիստ նայում եմ, ինչպես հաճելի ջերմությունը անձրևից հետո, ինչպես ամպի ցողը բերքահավաքի տապի ժամանակ»: (Սինոդական թարգ․) [4]
   

   Տերը մարգարեին հայտնում է, որ Իր նախատեսած ժամանակից շուտ չի խառնվելու Ասորեստանի գործերին: Նա, ամենայն հավանականությամբ, նպաստելու է նույնիսկ նրան, որ Ասորեստանը վերին աստիճանի հղփանա այլ ազգերին բռնանալու ճանապարհին, և Տերը նպաստելու է դրան, ինչպես արևի ջերմությունն ու ցողն են նպաստում դաշտի բերքատվությանը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. «Զգոյշ պիտի լինեն իմ քաղաքում, ինչպէս միջօրէի տօթ արեւից կամ ամառային օրերի անձրեւաբեր ամպից»:
(Արարատ թարգ․) որովհետև Տերն ինձ այսպես է ասել. «Ես լուռ կմնամ և կնայեմ իմ բնակարանից, ինչպես պայծառ տաքությունը՝ արևի տակ, և ինչպես ցողաբեր ամպը՝ հնձի տաք ժամանակին».
(Գրաբար) Զի այսպէս ասաց ցիս Տէր. զգուշութիւն եղիցի յիմում քաղաքի` իբրեւ զլոյս տաւթագին ի միջաւրէի, եւ իբրեւ զամպ ցաւղագին յաւուրս ամարայնոյ: