Ա. Լոպուխին
5-6․ «Նախքան խաղողի բերքահավաքը, երբ այն ծաղկի ու հասունանա, Նա մանգաղով պիտի կտրի ու դեն նետի ճյուղերը»։ [5] «Եվ ամեն ինչ պիտի թողնեն լեռնային գիշատիչ թռչուններին ու դաշտային գազաններին, թռչուններն այնտեղ կանցկացնեն ամառը, և դաշտի բոլոր կենդանիները կձմեռեն այնտեղ»: (Սինոդական թարգ․)
Սակայն Տերը բացարձակապես անսպասելիորեն կործանելու է Ասորեստանի զորությունը: Երբ խաղողն արդեն սկսի հասունանալ, Տերը մանգաղով պետք է կտրի խաղողի որթերը, և այն ամենը, ինչը կմնա բերրի այգուց, պետք է տրվի վայրի թռչուններին ու գազաններին, որոնք բնակություն են հաստատելու այդ երբեմնի այգու տարածքում: Նման սիմվոլիկ եղանակով նկարագրվում է Ասորեստանյան թագավորության կործանումը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացուի ու ազոխ դառնայ, մանր-մունր ողկոյզները պիտի կտրեն մանգաղով, ճիւղերը պիտի հատեն ու դէն նետեն:
(Արարատ թարգ․) որովհետև հնձից առաջ, երբ ընձյուղը մեծանա, և ծաղիկն աճելով ազոխ դառնա, այն ժամանակ շիվը պիտի հատվի էտոցով, և ուռերը պիտի կտրելով հեռացնեն։
(Գրաբար) Յառաջ քան զհունձս յորժամ բովանդակեսցի ծաղիկն. եւ ազոխն ծաղկեսցէ ծաղիկն ազոխացեալ. եւ հատանիցէ զմանր մանր ողկուզացն մանգաղաւ, եւ զուռսն կտրիցէ եւ ի բաց հատանիցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: