Եսայու մարգարեության մեկնություն 19։13

Ա. Լոպուխին

«Խելագարվել են Ցոանի իշխանները, խաբվել են Մեմֆիսի իշխանները, և Եգիպտոսը գայթակղեց իր ցեղերի առաջնորդներին՝ շեղելով իրենց ճանապարհից»: (Սինոդական թարգ․) [13]
   

   Մեմֆիսը, եգիպտերեն՝ Մեննուֆեր, Մեննուֆե («բարիների հանգրվան»), ասորերեն՝ Մեմպի, հանդիսանում էր ստորին Եգիպտոսի երկրորդ մայրաքաղաքը:

   «Ցեղերի առաջնորդներ»․ եբրայերենից թարգմանած՝ «անկյունաքարեր» (հմմտ. 28:16) կամ էլ ցեղերի ու իշխանության ձևավորման սկզբնավայրեր, որտեղ առաջացել էր եգիպտական թագավորությունը, որն, ի վերջո, կրկին վերածվեց այդպիսի մանր տարածաշրջանների:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Տայանի իշխանները յիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով:
(Արարատ թարգ․) Տայանիսի իշխանավորները հիմարացել են, Մեմփիսի իշխանավորները խաբկանքի մեջ են, եգիպտացիներին մոլորեցրել են նրա ցեղերի գլխավորները։
(Գրաբար) Յիմարեցան իշխանք Տայանու, եւ բարձրացան իշխանքն մեմփացւոց. եւ մոլորեցուսցեն զեգիպտացիս ըստ ազգաց ազգաց իւրեանց: