Ա. Լոպուխին
«Այն օրը Եգիպտական երկրի հինգ քաղաքներում խոսելու են քանանացիների լեզվով ու երդվելու են Զորությունների Տիրոջով. դրանցից մեկն անվանվելու է արևի քաղաք»: (Սինոդական թարգ․) [18]
«Հինգ քաղաքներում», այսինքն՝ բավականին նշանակալից թվով քաղաքներում: Այս թվի նշանակությունը կարելի է այսպես բացատրել այն պատճառով, որ հինգը տասի կեսն է, իսկ տասը՝ ամբողջության խորհրդանիշը (հմմտ. Մատթ. 25:2, 20):
«Քանանացիների լեզուն», իհարկե, եբրայերեն լեզուն է, որովհետև եգիպտացիները հրեաների երկրին Քանանի երկիր էին անվանում: Խոսել ինչ-որ մեկի լեզվով նշանակում է մտածել ու հավատալ այնպես, ինչպես որ դա անում են տվյալ լեզվով խոսող մարդիկ:
«Երդվել», այսինքն՝ ընդունել Բարձրյալի իշխանությունն ու զորությունը:
«Արևի քաղաք», մասորեթական տեքստի համաձայն՝ «իր գահերեմ»՝ «ավերածությունների քաղաք»: Պետք է ենթադրել, որ մասորեթական տեքստում սխալ է թույլ տրված, ու ահա՛ թե ինչու.
ա) քանի որ 18-րդ համարում խոսքը դարձի եկած Եգիպտոսի մասին է, ուստի այստեղ Եգիպտոսի գլխավոր քաղաքի անվանումը, որը մատնանշում է երկրի կործանումը, բացարձակապես անհամապատասխան է;
բ) հնագույն թարգմանությունների մեծամասնությունը դեմ են նմանատիպ տարընթերցմանը:
Սակայն եթե այդպես է, ապա ի՞նչ է նշանակում մյուս տարընթերցումը՝ «իր գահերես», որն ընդունվել է նաև ժամանակակից քննադատների կողմից: Այս արտահայտությունը նշանակում է «արևի քաղաք», ինչպես որ այն թարգմանված է նաև ռուսական սինոդական թարգմանության մեջ, սակայն թե ի՛նչ իմաստ էր ուզում արտահայտել մարգարեն այս անվանումով, դրա մասին ոչ մի հստակ բան չի կարելի ասել 1։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ Եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ քաղաք, որտեղ մարդիկ խօսելու են քանանացիների լեզուով եւ երդուելու են Զօրութիւնների Տիրոջ անունով: Մի քաղաքը կոչուելու է Ասեդեկ քաղաք:
(Արարատ թարգ․) Այն օրը Եգիպտոսում քանանացիների լեզվով խոսող և Զորությունների Տիրոջ անունով երդվող հինգ քաղաք է լինելու. դրանցից մեկին Արեգակի քաղաք են ասելու։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ եղիցին հինգ քաղաք յերկրին Եգիպտացւոց` որ խաւսիցին զքանանացւոց լեզուն, եւ երդնուցուն յանուն Տեառն զաւրութեանց. քաղաք Ասեդեկ կոչեսցի մի քաղաք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: