Եսայու մարգարեության մեկնություն 21։14

Ա. Լոպուխին

14-15.  Թեմանի երկրում բնակվողնե՛ր, ծարավների համար ջուր բերեք, փախչողներին հացով դիմավորեք: [14] Քանի որ նրանք թրերից են փախչում, մերկացված թրից և ճկված նետից ու պատերազմի կատաղությունից։ (Սինոդական թարգ․)
   
   «Թեմանի երկիրը», որը բարեկամություն էր անում դեդանացիների և ուրիշ կեդարացիների հետ, հավանաբար իրենից օազիս էր ներկայացնում, որն ընկած էր Էլանիտյան ծովածոցի հյուսիսային հրվանդանից դեպի հարավ-արևելք։  Այստեղ էին փախչում արաբները, որոնք փրկվել էին հյուսիսից արշավող ասորական զորքերից։ Թեմանի ցեղը իսմայելական ծագում ուներ։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ընդառա՛ջ եկէք եւ ջո՛ւր բերէք ծարաւածներին, ո՛վ Թեմանի բնակիչներ, հացո՛վ ընդառաջ ելէք փախստականներին,
(Արարատ թարգ․) Ծարավին ջո՛ւր բերեք, ո՛վ Թեմայի երկրի բնակիչներ, ընդառա՛ջ ելեք փախստականին այն երկրի հացով, դիմավորե՛ք,
(Գրաբար) Բերէք ջուր ընդ առաջ ծարաւեաց բնակիչք Թեմանու: Հացիւ ընդ առաջ ելէք փախստէից: