Ա. Լոպուխին
Ինձ մի ահավոր տեսիլք հայտնվեց՝ թալանողը թալանում է, կործանողը՝ կործանում․ բարձրացի՛ր, Էլամ, պաշարի՛ր, Մարաստան։ Բոլոր հառաչանքներին ես վերջ կդնեմ։ (Սինոդական թարգ․) [2]
«Թալանող»․ Orelli-ի համաձայն՝ այստեղ առկա եբրայերեն բառը կարելի է թարգմանել «դավաճան» իմաստով («բոգեդ»)։ Ըստ այս թարգմանչի դիտարկման՝ այստեղ կարելի է գտնել ցուցում այն մասին, որ Բաբելոնը կործանողները կլինեն նրան դավաճանող վասալական թագավորները։
«Բարձրացի՛ր»։ Աստվածաշնչում Բաբելոնը երբեմն ներկայացվում է որպես լեռ, որը բարձրացել է մինչև երկինք (Եր․ 51։25, 53)։
«Էլամ» (ասորերեն՝ «Իլամտի») – երկիր, որն ընկած էր Տիգրիսից դեպի արևելք։ Այս երկիրը Բաբելոնի հետ նույնպիսի հարաբերություններ ուներ, ինչպիսին որ Մարաստանը։ Էլամը չի կարելի նույնացնել Պարսկաստանի հետ․ Եսայու ժամանակաշրջանում հրեաներին հայտնի չէին արիացի պարսիկները 1, ո՛չ սկզբում եւ ո՛չ էլ վերջում:
«Մարաստան» – Տե՛ս գլուխ 13:17
«Բոլոր հառաչանքներին»․․․Ռուսերեն թարգմանությունն այս բառերը վերագրում է Բարձրյալին, սակայն քանի որ նախընթաց մարգարեի խոսքն էր հնչում, հետևաբար այդ թարգմանությունը չի համապատասխանում տեքստի բովանդակությանը։ Բացի այդ, հետագայում էլ մարգարեն իր ափսոսանքն է հայտնում Բաբելոնի կարծանման համար։ Այնուամենայնիվ, այդ ափսոսանքն անտեղի չէր լինի, եթե 3-րդ համարի վերջում Տերը հայտարարած լիներ Բաբելոնի կողմից ստրկացված հրեաների տառապանքի ավարտվելու մասին։ Այդ իսկ պատճառով էլ Condamin-ը «հաշբիտի»՝ «ես վերջ կդնեմ» արտահայտությունը փոխարինում է «հաշբիտ»՝ «վերջ դի՛ր» արտահայտությամբ, իսկ «անեշատան»՝ «հառաչանքներ» արտահայտությունը փոխարինում է «քանենա»՝ «կարեկցանք» բառով՝ տվյալ հատվածը հետևյալ կերպ թարգմանելով․ «Մի՛ ունեցեք ավելի շատ կարեկցանք»։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ահաւոր էր եւ սարսափելի այն տեսիլքը, որ երեւաց ինձ: Անարգողն անարգում է, անիրաւը՝ անիրաւութիւն գործում: Ինձ վրայ յարձակուեցին էլամացիք, ինձ վրայ եկան պարսից պատգամաւորները: Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում:
(Արարատ թարգ․) Մի խիստ տեսիլք է ինձ պատմվել. հափշտակողը հափշտակում, և կործանողը կործանում է։ «Բարձրացի՛ր, Եղա՛մ, պաշարի՛ր, Մարաստա՛ն, նրա պատճառած ամբողջ հառաչանքը դադարեցրել եմ»։
(Գրաբար) եւ խստութիւն պատմեցաւ ինձ: որ արհամարհելոցն է` արհամարհէ, եւ որ անաւրինելոցն է` անաւրինէ: Ի վերայ իմ հասին ելամացիք, եւ հրեշտակք պարսից գան ի վերայ իմ. արդ հեծեծից` եւ մխիթարեցից զանձն իմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: