Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Եւ ես տեսայ երկու հեծեալ, մի հեծեալը՝ էշի վրայ, միւս հեծեալը՝ ուղտի: Մեծ ուշադրութեամբ ականջ դրեցի: «Ուրիային կանչիր քո դիտանո՛ցը», -ասաց Տէրը:
Եվ ես տեսա երկու հեծյալ. մի հեծյալը՝ էշի վրա, մյուս հեծյալը՝ ուղտի։
Համաձայն գրության, էշին հեծածը ակնարկում է Մարաց թագավորին, ուղտին հեծածը՝ ելիմացիների, որոնք ավերեցին ու գերեցին Բաբելոնը, բայց անարգ զորքերի միջոցով կործանվեցին: Նաև, էշով ցույց է տալիս բաբելացիների խառնակեցությունը, իսկ ուղտով՝ բարձր հպարտությունը: Դարձյալ, էշին հեծածը խորհրդանշում է Քրիստոսին, Որը նստեց ավանակի և էշի վրա, ըստ Զաքարիայի մարգարեության. «Ահա քո թագավորը գալիս է նստած ավանակի վրա» (Զաք. 9։9-10), իսկ ուղտի հեծյալը խորհրդանշում է Հովհաննեսին, որ հագել էր ուղտի մազից հագուստ: Եվ սա հետևյալն խորհուրդ ուներ․ Քրիստոսի գալստյամբ սուրբերն ու անսուրբները կմիավորվեն, քանզի մկրտության միջոցով բոլոր մարդիկ դառնում են անդամները և միավորվում գլխին՝ Քրիստոսին: Ինչպես ասում է Պողոսը. «Որեմն խտրություն չկա ոչ հրեայի և ոչ հեթանոսի, ոչ ծառայի և ոչ ազատի, ոչ արուի և ոչ էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3։28): Կան նաև երկու ձիավորներ, որոնք հետևյալն են խորհրդանշում. նախ՝ Քրիստոսին, Որը մարդկանց ավետիս տվեց սատանայի և դժոխքի կործանման մասին՝ ասելով. «Քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16։33): Իսկ երկու ձի ասելով նկատի ունի մարգարեներին կամ առաքյալներին, որոնք Աստծո Խոսքը կրեցին ու պատմեցին այլևայլ տեղիներում, ինչպես Ամբակումն է ասում. «Որպեսզի բարձրանաս քո ձիու վրա, իսկ քո հեծնելը փրկություն է» (Ամբ. 3։8), կամ էլ երկու ձիերը հրեաներն ու հեթանոսներն էին, ովքեր լծվեցին Նրա խոսքի կառքին:
Ա. Լոպուխին
7-8. Եվ նա ձիերի վրա գնացող զույգ հեծյալներ տեսավ, հեծյալներ ավանակների վրա, հեծյալներ ուղտերի վրա, և նա ջանասիրաբար, մեծ ուշադրությամբ լսեց։ [7] Եվ աղաղակեց, ինչպես առյուծ․ «Իմ Տիրակա՛լ, ես ամբողջ օրը պահակության կանգնեցի և գիշերներ շարունակ իմ տեղում մնացի»։ (Սինոդական թարգ․)
Condamin-ը այս տեքստի սկիզբն այսպես է թարգմանում․ «Եթե նա տեսնի․․․»։ Իսկ վերջնամասը թարգամանում է այսպես․ «Ուրեմն թո՛ղ ուշադիր, շա՜տ ուշադիր հետազոտի և թո՛ղ աղաղակի․ «Ես տեսնում եմ»։ Վերջին արտահայտության փոխարեն ինչպես ռուսերեն թարգմանության մեջ, այդպես էլ նաև շատ ու շատ այլ թարգմանություններում տեղադրված է «ինչպես առյուծ» արտահայտությունը։ Առաջին թարգմանությունն առավել իրատեսական է թվում, քան երկրորդը, բացի այդ «արեեհ» արտահայտությունը կարող էր մասսորեթացիների կողմից հեշտությամբ փոխարինվել «արիի» (առյուծ) արտահայտությամբ․ պետք էր միայն «ալեֆ» տառը փոխարինել «յուդ» տառով։
«Պահակության կանգնեցի ես»։ Սրանք հենց մարգարեի խոսքերն են, որոնք պարզորոշ ցույց են տալիս, որ Եսային նախկինում էլ «պահակ» անվան տակ ինքն իրեն էր նկատի ունեցել։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Եւ ես տեսայ երկու հեծեալ, մի հեծեալը՝ էշի վրայ, միւս հեծեալը՝ ուղտի: Մեծ ուշադրութեամբ ականջ դրեցի: «Ուրիային կանչիր քո դիտանո՛ցը», -ասաց Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ երբ նա տեսնի ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ, հեծյալներ էշի վրա, հեծյալներ ուղտի վրա, թող ուշադրություն դարձնի մեծ ուշադրությամբ։
(Գրաբար) Եւ տեսի հեծեալս երկուս. հեծեալ մի իշոյ, եւ հեծեալ մի ուղտու. լսել լուր բազում ունկնդրութեան: Եւ կոչեա զՈւրիա ի դիտանոցդ, ասէ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: