Եսայու մարգարեության մեկնություն 22։15

Ա. Լոպուխին

Այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը․ «Գնա՛ այդ պալատ, մտի՛ր այդ պալատի վերակացուի՝ Սեբնայի մոտ, և ասա նրան․ [15] (Սինոդական թարգ․)
   
   Համարներ 15-25․ Եզեկիա թագավորի պալատի վերակացու Սեբնայի համար մարգարեն կանխագուշակում է գերություն՝ Միջագետքում։ Սեբնայի փոխարեն պետք է նշանակվի աստվածավախ մի մարդ՝ Եղիակիմը, որը հենարան կլինի արքայի և իր իսկ սեփական ընտանիքի համար։

   «Այդ պալատ․․․» – արտահայտություն, որն արհամարհական երանգ ունի։

   «Պալատի վերակացուի», այսինքն՝ պալատի կառավարչ՝ թագավորի ամենամոտ անձի մոտ (Ես․ 36։3, 37։2, Գ Թագ․ 4։6, 8։3 և Բ Մնաց․ 26։21)։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Դու գնա՛, մտի՛ր դիւան, Սոմնաս հանդերձապետի մօտ, եւ ասա՛ նրան.
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը. «Գնա մտի՛ր այդ պալատի վերակացուի՝ Սեբնայի մոտ.
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր Տէր Սաբաւովթ: գնա դու եւ մուտ ի դիւան անդր առ Սոմնաս հանդերձապետ, եւ ասասցես ցնա: