Եսայու մարգարեության մեկնություն 22։16

Ա. Լոպուխին

«Ի՞նչ ունես այստեղ՝ քեզ մոտ, և ո՞վ է այստեղ՝ քեզ մոտ, որ դու այստեղ քեզ համար գերեզման ես փորում։ Նա իր  գերեզմանը բարձունքի վրա է փորում, իր բնակարանը ժայռի մեջ է փորում»։ [16] (Սինոդական թարգ․)
   
   Սեբնան, ինչպես որ ենթադրում են ոմանք՝ հիմնվելով նրա ոչ եբրայական անվան վրա, օտարերկրացի էր, և նրան չէր թույլատրվում իր համար գերեզման փորել Երուսաղեմի մոտակայքում եղող ժայռերի մեջ, որոնցում, հնարավոր է, գտնվում էին թագավորական գերեզմանները (Երուսաղեմից դեպի արևմուտք)։
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) «Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է բերել քեզ այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մէջ քեզ համար օթեւան ես շինել»»:
(Արարատ թարգ․) “Ի՞նչ ունես այստեղ և ո՞վ ունես այստեղ, որ քեզ համար այստեղ գերեզման ես փորել, բարձունքի վրա քեզ համար գերեզմա՜ն ես փորում, ժայռի մեջ քեզ համար բնակարա՜ն ես շինում”։
(Գրաբար) Զի՞ եկեալ ես այսր. եւ զի՞նչ խնդիր է քո աստ. զի փորեցեր դու քեզ աստ գերեզման, եւ արարեր քեզ յարկ ի վիմիդ: