Եսայու մարգարեության մեկնություն 22։17

Ա. Լոպուխին

17-19․ «Ահա Տերը քեզ պետք է դուրս նետի այնպես, ինչպես որ ուժեղ մարդն է նետում, և քեզ բռի մեջ կսեղմի։ [17] Եվ կծիկի պես սեղմելով՝ քեզ որպես սուր նետելու է լայնարձակ երկիր․ այնտեղ դու կմահանաս, և այնտեղ քո հիասքանչ մարտակառքերը անարգանք կլինեն քո տիրոջ տան համար։ Եվ քեզ կհրեմ քո տեղից ու քեզ ցած կգլորեմ քո աստիճանից»։ (Սինոդական թարգ․)
   
   «Ինչպես որ ուժեղ մարդն է նետում» - եբրայերենից թարգմանաբար՝ «առանց գթության, ո՜վ ուժեղ մարդ»։ Այստեղ հեգնանք է դրսևորվում Սեբնայի հանդեպ, որն իրեն յուրահատուկ ուժեղ և կայուն էր զգում իրեն բաժին ընկած կարևոր պաշտոնում։

   «Որպես սուր» - ավելի ճիշտ՝ «որպես գնդակ»։

   «Լայնարձակ երկիր» – հավանաբար նկատի ունի Միջագետքը։

   «Մարտակառքերը․․․» - Սեբնայի մահվան մասին հիշատակումից հետո կարծես թե տարօրինակ է թվում նրա ունեցվածքի մասին հիշատակումը։ Այդ պատճառով էլ այստեղ շատ հավանական է Condamin-ի ենթադրությունը, ըստ որի եբրայերեն տեքստի այդ հատվածում  ի սկզբանե տեղադրված է եղել «հեվեր»՝ «դագաղ» բառը (իսկ ներկայիս տեքստում դրված է «ռեհեվ»՝ «մարտակառք» բառը)։ Այս պարագայում 18-րդ համարի երկրորդ մասը կարելի է թարգմանել այսպես․ «Այնտեղ դու կմահանաս, այնտեղ կլինի քո հիասքանչ գերեզմանը, ո՜վ դու, նախատինք քո տիրոջ տան համար»։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ո՛վ մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմուճանից եւ փառապսակից:
(Արարատ թարգ․) Ահա Տերը շպրտելով շպրտելու է քեզ, ո՜վ ուժեղ մարդ, փաթաթելով փաթաթելու է քեզ,
(Գրաբար) Ահաւասիկ Տէր զաւրութեանց հանցէ եւ սատակեսցէ զքեզ այր դու, եւ հանցէ զպատմուճան քո.